ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Միայն բողոքում են, որ պատերազմի մասին չեն գրում, բայց դա անգիտություն է»

«Միայն բողոքում են, որ պատերազմի մասին չեն գրում, բայց դա անգիտություն է»
17.05.2012 | 09:50

Երեկ գրողների միությունում տեղի ունեցավ Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառում:

«Մեր գրողները, ոմանք զենքով, ոմանք էլ գրիչը զենք դարձրած, միացան համաժողովրդական պայքարին: Այսօր ունենք հրաշալի առիթ օրվա խորհուրդը ծառայեցնելու հայ գրողի, հայ գրի, հայ գրականության ներկայությանը Արցախյան հերոսամարտին»,- ասաց ՀԳՄ նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ: Ցերեկույթին ներկա էին Շուշիի ազատագրման ռազմական գործողության ղեկավար, գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս ԱՐԿԱԴԻ ՏԵՐ- ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, գրող-ազատամարտիկներ ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ, ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԸ, արձակագիր ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ, այլք:
Հովիկ Վարդումյանի «Կանթեղ» գիրքը` նվիրված Արցախյան ազատամարտին, վերջերս է հրատարակվել 300 օրինակ տպաքանակով: Մեր հարցին` Արցախյան ազատամարտին նվիրված գրականությունը պրոպագանդվո՞ւմ է ըստ հարկի, գրողը պատասխանեց, որ պետականորեն ոչինչ չի արվում այդ գրականությունը հրատարակելու, ընթերցողին հասցնելու առումով: «Միայն բողոքում են, որ պատերազմի մասին չեն գրում, բայց դա անգիտություն է: Բոլոր գրողներն էլ անդրադառնում են, ես անձամբ վեց գիրք եմ գրել պատերազմի թեմայով»,- ասաց նա, հավելելով, որ շատ զգույշ պետք է գրել, հատկապես բանակի մասին: «Բանակը մեր հպարտությունն է, մեր սրբությունը: Միայն պիտի գրես, որ կարողանաս օգնել բանակի կայացմանը: Կարող ես նաև քննադատել, բայց ոչ այնպես, որ մարդիկ հիասթափվեն: Կան բաներ, որ կայացած չեն, բայց չպետք է եղածն էլ քանդենք»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ